Դատարանը հսկայական ճնշման տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրեց դատավորներ Ազարյանի եւ Գրիգորյանի վրա ճնշումները, վարչապետի սպառնալիքները, դատարանների արգելափակումը, «վնգստացող դատավորների» մասին հայտարարությունը: «Եվ դա շարունակվում է: Ո՛չ դատախազությունը, ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ ոստիկանությունը միջոցներ չեն ձեռնարկում»,- հավելեց Ալումյանը:

Նրա խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը՝ տեսնելով այդ ամենը, հասկանում է, որ եթե օրենքը կիրառի, ապա ստիպված կլինի ազատ արձակել Քոչարյանին: «Անհնար է կանխատեսել՝ ինչ տեղի կունենա: Ես չեմ ասում՝ ճիշտ է նա թե ոչ: Ես գնահատական չեմ տալիս: Ես ներկայացնում փաստը: Ես նույնիսկ չգիտեմ, թե արդյոք համարձակություն կունենայի, եթե նրա փոխարեն լինեի: Կցանկանայի հավատալ, որ ես կկարողանայի կիրառել օրենքը: Ես համարձակ եմ համարում ա յն դատավորներին, որոնք այդ գործով կկարողանան օրենք կիրառել: Ես չեմ արդարացնում Աննա Դանիբեկյանին, սակայն ցույց եմ տալիս, թե ինչ է նման վախի մեջ ապրելը»,- նշեց Հայկ Ալումյանը: