Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մարտի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել փայտանյութով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ vարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ձորագետի կիրճում բենզասղոցով հատել է բարդի:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: