Երեւանում, այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 VV 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 OZ 896 համարանիշի քարշակ ավտոմեքենային:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախաբար, տուժածներ չկան, իսկ Ford Transit-ը կողաշրջվել է եւ մասամբ փակել ճանապարհը, Mercedes քարշակն էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: