ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։

«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է:

Հիվանդանոցից չի ուզում գնալ:

Կապը կշարունակենք պահպանել»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։