«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչեւ ապրիլի 30-ը կրճատում է թռիչքների քանակը դեպի Երեւան, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Հաղորդակգրության համաձայն` «Աէրոֆլոտ»-ն անում է ամեն հնարավոր բան` Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Ընկերությունը չեղյալ հայտարարված թռիչքների ուղեւորներին խնդրում է պարբերաբար ստուգել տոմսը գնելիս նշված էլեկտրոնային փոստը, ավիաընկերության կայքում ամրագրումը, կամ  կապ հաստատել փոխադրողի հետ` փոփոխություններ կատարելու համար:

Ուղեւորներին, ովքեր տոմսերը ձեռք են բերել այն վայրեր մեկնելուց առաջ, դեպի ուր թռիչքները դադարեցվել են, խնդրում են հնարավորինս արագ կապ հաստատել ավիաընկերության հետ` առաջիկա չվերթների համար վերաամրագրում կատարելու համար:

Ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում եւ նվազեցնում է թռիչքների քանակը մի շարք միջազգային ուղղություններով:

Մասնավորապես,  մինչեւ ապրիլի 30-ը (ներառյալ) կրճատվում է դեպի Երեւան (Հայաստան) թռիչքների հաճախականությունը:

SU1964 / 1965 (* SU1864 / 1865) (ցուցակով; ** համարակալումը փոփոխվում է մարտի 29-ից)

* SU1860 / 1861 (ցուցակով):

Թռիչքների թիվը կկրճատվի նաեւ դեպի Մինսկ, Բիշքեկ, Փարիզ, Օշ, Բրյուսել, Ամստերդամ, Բեռլին, Բանգկոկ, Նյու Յորք եւ այլ ուղղություններով: