Մարտի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացնելով մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մի մեքենայի վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող ձայնազդանշանային սարքավորում, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով 34 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 69 մեքենա։ 47 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով` 22, առանց համարանիշերի 1 տրանսպորտային միջոց։