Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: 

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ  «Հայփոստ»-ի բաժանմունքներ եւ այլ մարդաշատ վայրեր այցելելուց: