Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

Գլխավոր դատախազութությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ներքոնշյալ էլ-փոստերի միջոցով՝

ՀՀ գլխավոր դատախազություն՝ [email protected]

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի դատախազություն՝ [email protected]

Արարատի մարզի դատախազություն՝ [email protected]

Արմավիրի մարզի դատախազություն՝ [email protected]

Արագածոտնի մարզի դատախազություն՝ [email protected]

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ [email protected]

Լոռու մարզի դատախազություն՝ [email protected]

Կոտայքի մարզի դատախազություն՝ [email protected]

Շիրակի մարզի դատախազություն՝ [email protected]

Սյունիքի մարզի դատախազություն՝ [email protected]

Վայոց ձորի մարզի դատախազություն՝ [email protected]

Տավուշի մարզի դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ [email protected] Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝ [email protected]

Երևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Գորիսի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Լոռու կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Սևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով: