Երեւանի քաղաքապետարանի եւ «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջեւ հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր եւ ձեռքերի ախտահանիչ սփրեյներ, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական եւ ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաեւ մանկավարժների շրջանում:

Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաեւ 20.000 հատ դիմակ է տրամադրել: