Windows-ի օգտատերերը զրկվել են հակավիրուսից, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Windows Latest-ին:  

Օգտատերերը պնդում են, որ զրկվել են Windows Defender ներդրված հակավիրուսից: Շատ օգտատերերի համար հակավիրուսի լիարժեք սքանավորումն ավարտվում է սխալով եւ ծանուցումով, որ որեւէ սպառնալիք չի հայտնաբերվել: Օգտատերերը մտավախություն է հայտնել, որ դա կարող է հաքերային հարձակում լինել:

«Ես վնասակար ֆայլերի սքանավորում եմ կատարել, սակայն հակավիրուսը ոչինչ չի գտել: Ես չեմ խառնել կարգավորումները, ոչ մի թաքցրած պանակ չունեմ»,- ասել է Reddit-ի օգտատերերից մեկը:

Ավելի վաղ օգտատերերը բողոքել են Office 365 գովազդից, որը հայտնվել է համակարգիչը միացնելուց հետո:

Ավելի վաղ Microsoft-ը խոստովանել է, որ KB4535996 թարմացումը համակարգի ճակատագրական սխալների եւ «մահվան կապույտ էկրանի» կհանգեցնի: Տեխսպասարկման աշխատակիցները խորհուրդ են տվել ջնջել խնդրային ափդեյթը: Ընկերությունը խոստացել է շտկել սխալը մարտի կեսերին: