ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանն այսօր` մարտի 24-ին, մի քանի հանձնարարականներ տվեց ԱԻՆ-ի աշխատակիցներին:

«Որպես նախարարություն` մենք պետք է սկսենք մեզնից: Պարոն գեներալ, հանձնարարեք, որ հրշեջ-փրկարարական ջոկատներում ախտահանման գործընթացը վերահսկվի: Հրշեջ-փրկարական ջոկատները օպերատիվ արձագանքման տեսանկյունից որոշ շենքեր, շինություններ կարողանան ախտահանել»,- ասաց ԱԻ փոխնախարարը:

ԱԻՆ-ի աշխատակիցն ասաց, որ աշխատանքներ տարվում են ախտահանելու ուղղություններով. «Հիմա հարց է բարձրացրել Իջեւանի քաղաքապետարանը: Հանձնարարական էի տվել` ճշտել` քանի պետական բարձրահարկ շենք կա, քանիսն են իրենք անում եւ քանիսը չեն կարողանում, որ մենք կարողանանք օպերատիվ արձագանքել»:

Փոխնախարարն էլ այսպես արձագանքեց. «Մենք ինչու ենք ասում` զգույշ եղեք, ինքնամեկուսացեք, օջախների տարածումը փոքրացրեք, որովհետեւ եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել»: