Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։

Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ  նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել եւ զբաղվում է սիրած գործով։

«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել եւ չվհատվել»,- ասում է նկարչունին։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը եւ ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը եւ կկոտրեն հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը։

Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն եւ #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում: