Սրանք պարտադիր գործողություններ են, որոնք ուղղված են բոլորիս առողջության ապահովման համար եւ այս սահմանափակումները ուղղված չեն, որեւէ տնտեսվարողի գործունեությանը։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վաղվանից փակվելու են նաեւ «Պրես–ստենդի» կրպակները, ըստ էության այս կերպ փորձում են լռեցնել նաեւ տպագիր մամուլը։ Այդ դեպքում տպագիր մամուլը չի սպառվելու եւ արդյոք պետությունը կհոգա՞  լրագրողների աշխատավարձերի ծախսերը։

«Եթե մենք կիրառում ենք նման սահմանափակումներ, դրանք ոչ միայն կարող են վերաբերվել տպագիր մամուլին, այլ նաեւ այլ տեսակի տնտեսական գործունեությանը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս գործողություններին, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի հիվանդության տարածմանը»,– ասաց փոխնախարարը։