Հրազդանում կորոնավիրուսով վարակվածի մեկ հաստատված դեպք կա: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի հրազդանցիներ,

Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում եւ իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: