Հայաստանում չի գործում նավթի գնի հետ գազի գնի փոխկապակցման մեխանիզմը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն օգտագործում են տվյալ մեխանիզմը: Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ եթե գները շարունակեն նվազել, ապա գերատեսչությունը հանրապետության համար գազի գները նվազեցնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի: «Հայաստանում այդ մեխանիզմը չի կիրառվում այն պարզ պատճառով, որ հանրապետությունը նավթ եւ գազ է գնում հիմնականում Ռուսաստանի, նախապես պայմանավորված գներով»,- պարզաբանեց Վարդանյանը: