Կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական վնասների չեզոքացման վերաբերյալ միջոցառումների ծրագիրը ոլորտային չէ, այն ներառում է տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ, որից կարող են օգտվել նաեւ զբոսաշրջային ընկերությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի մամլո քարտուղարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ տուրիստական ոլորտում գործող որոշ կազմակերպությւոններ կանգնել են լուրջ խնդիրների առջեւ։ Նախարարությունը ոլորտը կարգավորող ռազմավարություն մշակո՞ւմ է։ Նրա խոսքով՝ այսօր հրապարակվել է միջոցառումների երկրորդ ծրագիրը. «Այն կոնկրետ գյուղատնտեսական ոլորտի համար է։ Տնտեսվարողները, որոնք հետաքրքրվում են այս ոլորտում գործունեություն ծավալելով կամ այլ գործիքներից օգտվելով կարող են ուսումնասիրել քիչ առաջ ներկայացված փաթեթը»։