Հայկական ատոմակայանը որոշ խնդիրների է բախվել` առաջարկվող ծառայությունների համար 110 տոկոսանոց երաշխիքների մասին պահանջների հետ կապված: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում կայացած նիստին, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով` պահանջներն արտասահմանյան ընկերությունների կողմից են, որոնք աշխատանքներ են իրականացնում կայանում: Վարդանյանը հիշեցրել է, որ մայիսի 25-ից ատոմակայանը կկանգնեցվի հերթական պլանային վերանորոգման նպատակով: Նա նշեց, որ ծագած խնդրի կապակցությամբ կառավարությունում քննարկումներ են անցկացվել, որոնց ընթացքում ներկայացվել են խնդրի լուծման մեխանիզմները: «Նախապատրաստվում է նաեւ Կառավարության լուծման նախագիծը: Կարծում եմ, որ լուծում կգտնվի»,- ասաց փոխնախարարը: