Մենք ուղիղ կապի մեջ ենք ալյուրի հիմնական արտադրողների հետ, եւ գների աճ Հայաստանում չի գրանցվել։ Ալյուրի որոշ տեսակների գները աճել են միայն 1-2 դրամով, ինչը կապված է վերջերս ներկրված ցորենի հետ, այդ պատճառով ալյուրի գների հետ կապված բոլոր բողոքներին հանձնաժողովը անհապաղ արձագանքում է։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նա կոչ արեց առեւտրի կենտրոններում թանկացման փաստի դեպքում գնապիտակը լուսանկարել եւ տվյալները ուղարկել հանձնաժողով՝ նշելով կոմերցիոն կազմակերպությունը եւ վայրը։

«Եթե գների աճ գրանցվի հետնաբակում գտնվող ոչ մեծ խանութում, մենք կձգտենք ազդել նրանց վրա համոզելու միջոցով, թեեւ նրանց գործունեությունը չի մտնում մեր պատասխանատվության ոլորտ»,- նշեց պաշտոնյան։

Նրա խոսքերով՝ կհրապարակվեն շուկայական գները, որպեսզի փոքր բիզնեսի սուբյեկտը առիթ չունենա արդարանաու, թե արտադրողը բարձրացրել է գինը, այդ պատճառով ալյուրը թանկացել է։

«Մենք ամեն օր վերահսկում ենք արտադողին եւ ներկրողին, սակայն երկրում բոլոր խանութները վերահսկելու հնարավորություն չկա»,- ընդգծեց Գեղամ Գեւորգյանը։

ՏՄՊՀ նախագահը հավելեց, որ աշխատակիցները պատրաստում են «Նոր զովք» եւ Երեւան սիթի» սուպերմարկետներում առավել մեծ պահանջարկ ունեցող ապրանքների գրաֆիկական պատկերներ, որպեսզի քաղաքացիները կարողանան կողմնորոշվել։