Գյուղատնտեսական մթերքների գների փոփոխությունների մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է որոշ մրգերի եւ բանջարեղենի գների սեզոնային բարձրացում: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (ՏՄՊՊՀ) Գեղամ Գեւորգյանը:

Նա պարզաբանեց, որ չնայած այս հարցերը հանձնաժողովի իրավասության մեջ չեն, քանի որ այս ոլորտում չկա որեւէ տնտեսվարող սուբյեկտ, որը գերակշռող դիրք կամ մենաշնորհ ունի շուկայում, մոնիտորինգն, այնուամենայնիվ, իրականացվել է:

«Պարզվել է, որ շուկայում այնպիսի գյուղատնտեսական արտադրանքներ կան, ինչպես տեղական ու ներմուծված խնձորը, կիվին, նարինջը, վարունգը, կարտոֆիլը, պղպեղը, մանդարինը, լոլիկն ու բանանը: Ամեն դեպքում, մարտը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքների ամենաթանկ սեզոնը, բայց կան բացառություններ. տեղական խնձորի գներն ընկել են: Միեւնույն ժամանակ, ներկրվող ցիտրուսային մրգերի գները մի փոքր բարձրացել են, բայց փոխարենն անցած 2 օրվա ընթացքում կիվիի եւ մանդարինի գներն ընկել են: Քաղաքացիները հաճախ դժգոհում են կոճապղպեղի գներից, բայց դա հանձնաժողովի գործունեության ոլորտից դուրս է, եւ մենք չենք կարող տեղեկատվություն տրամադրել բոլոր նման ապրանքների մասին»,- նշեց պաշտոնյան: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, շուկաներում գյուղմթերքի գները զգալիորեն ցածր են, քան խոշոր սուպերմարկետներում: