Որոշակի ապրանքների համար գները պետք է սառեցվեն: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից կառավարությանը ներկայացված քաղաքական եւ մասնագիտական փաստաթղթին:

«Մենք տեսանք, որ այս իրավիճակի առաջին օրերին տարբեր խանութներում գները բարձրացան: Չեմ ուզում խոսել, թե որ խանութներում, դա համատարած էր, որ ապրանքներին էր վերաբերում: Որոշակի ապրանքների վրա գները պետք է ֆիքսվեն պետության կողմից:

Եթե անհրաժեշտություն լինի որոշակի ապրանքատեսակների եւ դեղորայքի վրա պետք է նորմավորում կիրառվի: Եթե սահմանափակում է  լինում, գայթակղություն է լինում այդ ամենը վաճառել սեւ շուկայում, պետությունն իր վարչական եւ իրավապահ բոլոր լծակները պետք է գործադրի՝ կանխելու սեւ շուկայի առաջացումը»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, պետությունն այս փուլում առաջին անհրաժեշտության որոշակի ապրանքների գնման հստակ պատվեր պետք է իջեցնի գյուղացիներին. «Իսկ այդ դեպքում՝ թե ջուրը, թե պարարտանյութերը գյուղացիներին պետք է տրամադրվեն անվճար»: