Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 15:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անատոլի Ա., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի Բ/Կ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: