ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:

Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները:

Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողությունները նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] հասցեին: