ԱԱԾ-ն կորոնավիրուսի տարածման վերաբերյալ այսօր` մարտի 24-ին հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը եւ ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների եւ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected], [email protected], ինչպես նաեւ ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ facebook.com»: