Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը մահապատժի արգելման մասին օրենք է ստորարգրել, հայտնում է Americaru- ն:

Այս միջոցն արգելում է ծանր հանցագործությունների համար դատապարտված բոլոր ամբաստանյալների մահապատժի իրականացումը հուլիսի 1-ից հետո: Նրա որոշման մեջ նշվում է, որ «մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը որեւէ բան չի մեղմացնում կամ փոփոխում հանցագործության համար դատապարտված ամբաստանյալի դատավճիռը»:

Կոլորադոյի նահանգապետը բազմաթիվ մահապարտյալների համար մահապատժի դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ`  առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության:

«Սա ավելի փոքր պատիժ չի նշանակում: Բայց մահապատիժը պարզապես չի կարող լինել եւ երբեք արդարացիորեն չի նշանակվել Կոլորադո նահանգում»,- ասաց նահանգապետը:

Կոլորադոն դարձավ մահապատիժը վերացրած 22-րդ նահանգը: