WhatsApp մեսենջերը նոր գործառույթ է փորձարկում, որը նախատեսված է օգնել օգտատերերին տարբերակել իրական եւ կեղծ հաղորդագրությունները, հայտնում է IXBT- ն:
Ֆեյք լուրերի նախնական ստուգման գործառույթը հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված  հավելվածի վերջին բետա տարբերակում: Երբ օգտատերը պատրաստվում է ուղարկել ստացված հաղորդագրությունը մեկ այլ օգտատիրոջ, ինտերֆեյսում որոնման պատկերակ է հայտնվում: «Խոշորացույցին» սեղմելիս կոնտենտը ստուգվում է Google-ի միջոցով:

Բացահայտված ֆեյք լուրերը հաճախ ցուցադրվում են որոնման արդյունքների վերին մասում: Սա թույլ կտա օգտատերերին հեշտությամբ պարզել` արդյոք ստացված հաղորդագրությունը ճիշտ է եւ արդյոք արժե այն տարածել ընկերների շրջանում:

TechCrunch ռեսուրսի ներկայացուցիչներն արդեն հասցրել են պարզաբանումներ ստանալ Facebook-ից, որին այժմ պատկանում է WhatsApp-ը: Ըստ ներկայացուցչի` այս գործառույթը WhatsApp-ի օգտատերերի շրջանում կսկսի տարածվել մոտ ապագայում: