Կորոնավիրուսով պացիենտների ձայների վերլուծությունը կօգնի ստանալ «ձայնային մատնահետք», որն էլ կօգնի COVID-19-ի ախտանիշները հայտնաբերել ուրիշ պացիենտների մոտ եւ որոշել թեստավորման ու բուժման առաջնահերթությունները, հայտարարել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է Reuters-ը:

Իսրայելական սթարթ-ափ ընկերությունը, որն աշխատում է հիվանդանոցների եւ ակադեմիական հաստատությունների հետ, այս շաբաթից սկսած բջջային հավելվածի միջոցով կհավաքի կորոնավիրուսով պացիենտների ձայները հետազոտական նախագծի համար, որը ղեկավարում է պաշտպանության նախարարությունը:

«Ձայնային այդ նմուշները վերլուծվելու են արհեստական ինտելեկտի հիմքով ալգորիթմի օգտագործմամբ՝ հայտնաբերելու համար յուրահատուկ ձայնային «մատնահետքը»»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Կորոնավիրուսն ախտահարում է շնչառական համակարգը, եւ դիսթրեսի նշանները կարող են արտացոլված լինել մարդու ձայնի ու շնչառության պատերններում:

Բջջային հավելվածը մշակած Vocalis Health-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Տալ Վենդերովն ասել է, որ ալգորիթմը օգտագործվելու է հեռավար ախտորոշման եւ մոնիթորինգի համար: