Մարդկանց ճնշող մեծամասնությունը (հատկապես՝ տարեցները) տանը տպիչ չունի ու այս պահին ձեռք բերելու շանս կամ հնարավորություն էլ չունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Առաջարկ պարետատանը» գրառման մեջ նշել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Կամ թույլ տվեք այդ տվյալները ուղղակի տանը գրել սովորական թղթի վրա եւ տալ հսկողություն իրականացնողներին կամ հսկողություն իրականացնողներին տպած տվեք ու իրենք թող մարդկանց տրամադրեն։ Վերջինը անցանկալի տարբերակ է։

Թույլ են տվել ցանկացած թղթային կրիչի վրա հայտնել պահանջվող տեղեկությունները՝ ձեւաչափը պահելով», գրել է Արփինե Հովհաննիսյանը։