Էլիշա Նոչոմովիցը, որը մարտի 15-ին պետք է մասնակցեր Բարսելոնյան մարաթոնին, 41 կմ վազել է Բալմա քաղաքում գտնվող իր բնակարանի 7 մետրանոց պատշգամբում, հայտնում է Associated Press-ը։

Նա իր 7 մ երկարությամբ պատշգամբում վազել է 42,2 կմ։ Ընդհանուր առմամբ, ինքնատիպ մարաթոնը տեւել է 6ամ 48 րոպե։

Վազորդը, որը 36 պաշտոնական մարաթոն է վազել, ասել է, որ պատշգամբում վազքը ավելի բարդ էր, քան իր նախորդ վազքերը, քանի որ տարածքը թույլ չէր տալիս թափ հավաքել։ Նա նշել է, որ իր ընկերուհին հանդես է եկել որպես աջակցող թիմ եւ վազքի ժամանակ կերակրել է իրեն M & M-ով եւ Coca-Cola-ով։

Նոչոմովիցը իր գործողությունները դիտարկում է որպես ֆիզիկական եւ հոգեկան մարտահրավեր կորոնավիրուսին՝ ի նշան աջակցության բուժաշխատողներին, որոնք բացառիկ աշխատանք են կատարում։