«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:  Այս մասին ասված է նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում:

«Ըստ մամուլի հրապարակումների՝ մարտի 25-ին փակվելու են «Պրեսս Ստենդ» կրպակները։ Տպագիր մամուլի ներկայացուցիչները կարծում են, որ սա տպագիր մամուլը լռեցնելու փորձ է։

Մարտի 24-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում: «Կասեմ հետևյալը՝ քննարկման փուլում է, այսօր կամ վաղը կլինի վերջնական որոշումը և կհրապարակվի»,-նշել է Մանե Գևորգյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին առանձնացրել է ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել»։