Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում: Այս մասին ասված է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում. 

«Ողջունում ենք նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ ռեժիմի խստացման քայլերը, առաջին հերթին՝ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք լինել խիստ, բայց առավելագույնս իրավաչափ ու մարդկային։ Քաղաքացիներին հորդորում ենք մնալ տանը, պահպանել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջները, ինչպես նաև հնարավոր ամեն ինչով օգնել միմյանց (պահպանելով սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ) և աջակցել Պարետատանն ու իրավապահ մարմիններին»։

«Սասնա ծռեր» համահայկական շարժումը ՀՀ իշխանությունից պահանջում է նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում։