Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Մասնավորապես, ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ճանապարհային ոստիկանությանը տրամադրել է 3 տասնյակից ավելի ճանապարհային զգուշացնող մետաղյա և պլաստմասե արգելափակոցներ, ինչը ճանապարհային ոստիկանության աշխատանքն ավելի դյուրին կդարձնի` Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը վերահսկելու, ինչպես նաև անվտանգությունն ուժեղացնելու նպատակով», ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում: