Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի թեթեւ տեսակով պացիենտներին թույլ են տվել տանը բուժվել։ COVID-19-ի ախտանիշների սրացման դեպքում առաջարկվում է բժիշկ կանչել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկովյան իշխանությունները հրահանգել են հոսպիտալացնել միայն կորոնավիրուսով վարակված այն հիվանդներին, ում տարիքը 65-ից բարձր է, հղի է, հարակից քրոնիկ հիվանդություններ ունի։ Բացի այդ, հիվանդանոցում կմնան նրանք, ում մոտ կորոնավիրուսի լուրջ աշխտանիշներ կան։