Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի ֆոնին կարգադրել է ազատ արձակել 300 բանտարկյալի: Համապատասխան հայտարարությամբ քաղաքապետը հանդես է եկել մամուլի ասուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառություններ կարվեն այն հանցագործների համար, ովքեր դատապարտվել են ընտանեկան բռնության կամ սեռական բնույթի հանցագործությունների համար, հաղորդում է CNN-ը:

Ըստ դե Բլազիոյի` որոշումը կտարածվի ոչ ծանր իրավախախտումներ եւ ոչ բռնի հանցագործություններ կատարած բանտարկյալների վրա, որոնց բանտից դուրս գալուն մնացել է մեկ տարի: Բացի այդ, նա շեշտել է, որ ազատ արձակման հույս կարող է ունենալ նաեւ մոտ 100 մարդ, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ եւ դատավճիռի են սպասում: Բացառություններ կարվեն այն հանցագործների համար, որոնք դատապարտվել են ընտանեկան բռնության կամ սեռական բնույթի հանցագործությունների համար. նրանք կկրեն իրենց ամբողջական պատիժը:

Դե Բլազիոն նշել է, որ մինչ օրս Նյու Յորքում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 14776 դեպք: Մահացել է 131 մարդ, որի 54 տոկոսը 75 տարեկանից բարձր մարդիկ էին: