Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հայաստանի Հանրապետություն մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ: