Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:

Դրանց թվում են.

«Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքնքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 115, միաձայն),

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 110, միաձայն),

«Կրթության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 115, «դեմ»` 1),

«Լիցենզավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 79, «դեմ»` 33, ձեռնպահ` 2):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել:

Դրանց թվում են.

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 116, «դեմ»` 1),

«Ֆոնդերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 113, միաձայն),

«Էներգախնայողության եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 115, միաձայն):

Երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները չեն ընդունել.

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 36, «դեմ»` 74, ձեռնպահ` 2),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 36, «դեմ»` 77):