Հնդկաստանի Ուտտար Պրադեշ նահանգում նորածին աղջկան անվանել են Կորոնա՝ կորոնավիրուսի պատվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Dessan Herald-ին:

Երեխայի մորեղբայր Նիտեշ Տրիպատին լրագրողներին հայտնել է, որ չնայած նրան, որ վիրուսը վտանգավոր է, այնուամենայնիվ, այն միավորել է մարդկանց եւ նպաստել առողջ սովորությունների արմատացմանը: Նրա խոսքով՝ այժմ կարեւոր է խուճապի չմատնվելն ու բժիշկների ու իշխանությունների խորհուրդներին հետեւելը:

«Այս երեխան կդառնա վիրուսի դեմ պայքարում մարդկանց միասնության խորհրդանիշը»,- ասել է նա:

Կորոնան ծնվել է մարտի 22-ին պարեկային ժամի սահմանումից մի քանի ժամ անց: Երեխան առողջ է եւ մոր հետ շուտով դուրս կգրվի: