«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր` մարտի 25-ին,  Ազգային ժողովում, ելնելով ստեղծված իրավիճակից, հրատապ կոչով հանդես եկավ ուղղված կառավարությանը:

«Այն մեր համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երեւան ամեն օր աշխատելու, կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ նրանք որեւէ նպաստների համակարգում չկան, որեւէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է հայտնի պատճառներով:

«Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող յոլա գնալ առանց հացի»,-ասաց նա: