Մարտի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է «Պետական տուրքերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Փոփոխություններին աջակցել են խորհրդարանի 88 պատգամավոր, 16-ը դեմ է եղել, ձեռնպահ է մնացել 1-ը:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ցեմենտի եւ կլինկերի շուկաներում գների աննախադեպ անկման պատճառով առաջարկել է երկարաձգել Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներմուծման «սահմանափակումները»:

Խոսքը, մասնավորապես, Իրանից ցեմենտի ներկրման համար մաքսատուրք սահմանելու մասին է: Մեկ տարի առաջ արդեն մաքսատուրք էր սահմանվել Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներկրման համար, որը մեկ տոննայի դիմաց 14 հազար դրամ է կազմում: Այս սահմանափակումը նախատեսվում էր հանել ապրիլին, սակայն այժմ ՀՀ կառավարությունն առաջարկել է երկարաձգել այն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը` վերանայման եւ նշված ժամանակահատվածի կրճատման հնարավորությամբ: