Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները «Գովազդի մասին» օրենքում: Փոփոխություններին աջակցել է խորհրդարանի 114 պատգամավոր, 1-ը դեմ է եղել:

Նոր օրենքի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կարգելվի առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության ցանկացած տեսակի եւ չափի առեւտրային բնույթի արտաքին գովազդ տեղադրել: Գովազդ, մասնավորապես, կարգելվի տեղադրել ընդհանուր օգտագործման տարածքներում, սյուների, էլեկտրասյուների, ցանկապատերի, ծառերի վրա, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում, բացառությամբ` այդ նպատակի համար նախատեսված պաստառների եւ տախտակների, որոնք տեղադրված են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում եւ վարչական շրջաններում: . Խախտողները կտուգանվեն 100 հազար դրամի չափով: