ԱՄՆ մի քանի նահանգ ընդունել է փոփոխությունները, որոնց համաձայն՝ բարերը եւ ռեստորանները կարող են ալկոհոլ մատակարարել մարդկանց, որոնք կարանտինի մեջ են գտնվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Travel and Leisure-ին:

Այդպիսով քաղաքական գործիչները որոշել են թեթեւացնել քաղաքացիների կյանքը:

Այդ նախաձեռնությանն աջակցել է միանգամից մի քանի նահանգ՝ Տեխասը, Նյու Յորքը, Կալիֆոռնիան, Նյու Հեմփշիրը, Նեբրասկան, Կոլորադոն, Վերմոնտը եւ Կենտուկին:

«Դա նրանց կօգնի մնալ տանը այս դժվար ժամանակներում»,- ասել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը: