SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղեւորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին Facebook-իր իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երեւանից նույն օդանավով կմեկնի Կիեւ:

Առողջություն բոլորին»,-նշել է նա: