Հորդանանի իշխանությունները որոշում են կայացրել մասնակի մեղմել թագավորությունում հայտարարված պարետային ժամը կորոնավիրուսի պատճառով, չորեքշաբթի օրվանից դեղատները, փոքր մթերային խանութներն ու հացթխարանները բաց կլինեն, սակայ տնից դուրս գալ կարող են միայն 16-ից 60 տարեկան քաղաքացիները, նշվում է երկրի վարչապետ Օմար ար Ռազզազի հայտարարության մեջ, որը հրապարակել է Petra լրատվական գործակալությունը:

Հորդանանի կառավարությունը մարտի 21-ից պարետային ժամ էր հայտարարել ամբողջ երկրում, քանի որ քաղաքացիներն անտեսում էին տանը մնալու եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու պահանջները: 

Բոլոր խանութները փակ էին, քաղաքացիներին արգելվում էր փողոց դուրս գալ ՝2020 թվականի մարտի 21-ի առավոտյան յոթից սկսած եւ մինչեւ հետագա կարգադրումները: Պարետային ժամը խախտողների համար պատիժ էր սահմանվել` մինչեւ մեկ տարի ազատազրկման տեսքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: