ՀՀ ոստիկանության ուժերը նպատակ ունեն լիովին կատարել պարետի պահանջները, եւ հուսով ենք, որ կհաջողվի կատարել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:

Նրա խոսքով՝ ներգրավված են ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք արձագանքում են ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված, այլ բոլոր իրավիճակներին:

Նա հաստատեց, որ քաղաքում ոստիկանական ԲՄՊ-ներ են տեղակայված: «Դա պրոֆեսիոնալ մոտեցում է, եւ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում»,- հայտարարեց Մհերյանը: Նրա խոսքով՝ ոստիկանության զորքերը եւս ներգրավված են աշխատանքին: «Մեր գնահատմամբ՝ աշխատանքը փայլուն է կատարվում»,- նկատեց Հայկ Մհերյանը: