Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է: Այս մասին մարտի 25-ին ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Վարչության պետի խոսքով՝ հաշվի առնելով համակարգի առանձնահատկությունները մտցվել են սահմանափակումներ, արգելված են տեսակցությունները եւ հանձնուքները: Առողջապահության նախարարության հետ համատեղ անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ, վարչական շենքերի եւ բնակելի գոտու մշակում, գնվել են էլեկտրոնային ջերմաչափեր: Չափում են բոլոր ելումուտ անողների ջերմությունը: Արփինե Սարգսյանը նաեւ հայտնեց, որ թեստեր են անցկացվել, արդյունքները բացասական էին:

Այն հարցին, թե ի՞նչ գործողություններ կլինեն վիրուս հայտնաբերվելու դեպքում, Սարգսյանը նշեց, որ ախտանիշներ հայտանբերելու դեպքում մարդուն կմեկուսացնեն, եւ եթե թեստի արդյունքները դրական լինեն, նրան, ինչպես մյուսներին, կբուժեն: