Թուրքիայի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ 18 կասկածյալի համար, հաղորդում է Anadolu-ն:

Ստամբուլի դատախազությունը 2 կասկածյալի մեղադրում է «խոշտանգումների կիրառմամբ կանխամտածված սպանության» մեջ:

Անցած տարի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում այդ գործով 5 մեղադրյալ մահապատժի է ենթարկվել, եւս 3 մարդ դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ գործով անցնում է 11 մարդ: