ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը մարտի 25-ի ճեպազրույցի ընթացքում պարզաբանել է արտակարգ դրության խախտումների համար պատասխանատվությունը:

Ազգային ժողովի կողմից Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ընդունված փոփոխությունների եւ լրացումների համաձայն` սահմանափակումներ են մտցվել լրատվամիջոցների գործունեության եւ տեղեկատվական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ: Այսինքն ՝ արտակարգ իրավիճակների կանոնների խախտման համար ենթադրվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով: Եթե դրանից հետո լրատվամիջոցները չհեռացնեն տեղեկատվությունը, ապա տուգանք կկիրառվի նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով:

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-250-ապատկի չափով: Այլ անձանց վարակելու, առողջությանը վնաս կամ մահ հասցնելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված: