2018-ի հեղափոխությունը գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն ակնհայտորեն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա գրել է. «Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն։

Պատահական չի նաև, որ  կուսակցությունները ճգնաժամի մեջ են, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է, կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

Գլոբալիզմը պարտություն է կրում, գալիս  է ազգային պետությունների ժամանակը և այդ գաղափարի վրա է կառուցված լինելու հաջորդ իշխանությունը՝ պետական ազգայնականություն ու գերռացիոնալիզմ։

Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից»։