Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային  վերլուծության արդյունքները:

Ինչպես նշվում է Moody’s-ի հրապարակման մեջ, Կոնվերս բանկի հիմնական վարկային գնահատականն արտացոլում է բանկի՝ հնարավոր կորուստների կլանման կարողությունը՝ պայմանավորված կապիտալի ամուր բուֆերներով և շահութաբերությամբ, ինչպես նաև ներգրավման և իրացվելիության կայուն բնութագրերը:

Նշենք, որ Moody’s-ի կողմից Կոնվերս Բանկին շնորհվել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: