Երեւանում, մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Բ-ն իր վարած Mercedes մակնիշի 16 GG 661 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երեւանի բնակիչներ, 20-ամյա Մարիամ Թ-ին եւ 22-ամյա Ազատ Հ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին նրանց տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արթուր Բ-ն աշխատում է Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ։