Չգիտեմ՝ կենսաքայքայվող պարկերի արտադրության ձեռնարկություն կա, թե՝ ոչ, սակայն նման պարկեր եմ տեսել Երեւանի խանութներից մեկում: Այս մասին այսօր «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Իհարկե, կենսաքայքայվող պարկերը շուկայում ավելի թանկ կարժենան, քանի որ դա նոր շուկա է: Եվրոպայում, օրինակ, կան սուպերմարկետներ, որտեղ հաճախորդներին սպասարկում են միայն կենսաքայքայվող պարկերով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ընկերությունները, որոնք կսկսեն զբաղվել նման արտադրանքի արտադրմամբ, շուկայում մրցակցային առավելություն կստանան:

Նշենք, որ իշխանություններն առաջարկում են 2022 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի օգտագործումը: